Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն կցանկանար, որ Իսրայելը նվազեցներ Բեյրութին իր որոշ հարվածները. Պենտագոնի ղեկավար

00:14, 20 հոկտեմբեր 2024
ԱՄՆ-ն կցանկանար, որ Իսրայելը նվազեցներ Բեյրութին իր որոշ հարվածները. Պենտագոնի ղեկավար

Միացյալ Նահանգները կցանկանար, որ Իսրայելը նվազեցներ իր որոշ հարվածներ Բեյրութի և նրա շրջակայքի վրա, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հայտնում է Reuters-ը։



«Քաղաքացիական զոհերի թիվը չափազանց մեծ է։ Մենք կցանկանայինք, որ Իսրայելը դադարեցներ որոշ հարվածներ Բեյրութում և շրջակայքում, և մենք կցանկանայինք տեսնել բանակցությունների քայլ, որը թույլ կտա երկու կողմերի խաղաղ բնակիչներին վերադառնալ իրենց տները», - ասել է Պենտագոնի ղեկավարը: