«Ազատության» հետ զրույցում ՀՀ ԱԺ նախաւահ Ալեն Սիմոնյանը հաղորդել է, որ ԱԺ-ից նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին օրեր առաջ լսումների ընթացքում դուրս են բերել իր հանձնարարոպթյսմբ։
«Ազատություն». -Ձեր բացակայության ժամանակ խորհրդարանից դուրս բերվեց նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։ Ո՞ւմ հանձնարարությամբ։
Ալեն Սիմոնյան. - Իմ։
«Ազատություն». - Ես Ազգային ժողովի կանոնակարգում երեկ երկար փնտրեցի, որպեսզի գտնեմ, թե որ կետն է լիազորում, բայց չգտա։ Ինչ-որ բան վրիպե՞լ է իմ ուշադրությունից։
Ալեն Սիմոնյան. - Չգիտեմ, ճիշտն ասած, բայց ես համարում եմ, որ չի կարելի Ազգային ժողովի ամբիոնը և որպես ինստիտուտ անարգել և հայհոյանքներ հնչեցնել ամբիոնից, իսկ հայհոյանք եղել է, իր ելույթի վերջին բառը հայհոյանք էր կոնկրետ, և անկախ նրանից, թե դա ում է վերաբերում։
«Ազատություն». - Եվ անկախ նրանից՝ ունեք լիազորություն, թե ոչ։
Ալեն Սիմոնյան. - Չէ, ինչո՞ւ միայն լիազորություններին է վերաբերում։ Ես պարտավոր եմ Ազգային ժողովի, եթե դուք կետ եք ման գալիս և հարցնում եք լիազորությունների մասին, ես կտամ Ձեզ այդ կետը, այդ կետը իմ պարտավորությունն է ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, և եթե կա ինչ-որ մեկը, որ համարում է, որ հայհոյանքը բնականոն է, դա արդեն իր խնդիրն է, ես դա չեմ համարում բնականոն։