ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ամենալկտի ձևով արդարացրել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը։ Նման ադրբեջանական թեզեր նույնիսկ Ադրբեջանի պաշտոնյաները չեն օգտագործում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։
Պետական դավաճանությունը հո պոզով֊պոչով չի՞ լինում։
Այս անպատժելիությունը ժամկետ ունի և ունի ավարտ` կոնկրետ ամսաթվով։ Ու չեք պլստալու, ոչ մեկդ չեք ազատվելու պատասխանատվությունից»,- գրել է նա։