Սոթքի վարչական շրջանի ղեկավարը լուսանկար է հրապարակել և հայտնել, որ առաջին ձյունն է տեղացել եւ գյուղացիների կարտոֆիլը մնացել է ձյան տակ:
«Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝ առաջին ձյունն է այսօր տեղացել: Բայց գյուղացիների մեծ մասը դեռ չի հասցրել բերքը հավաքել, մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է, իսկ դա մարդկանց տարվա եկամուտն է, ապրուստի միջոցը...»,- գրել է Խաչատրյանը: