Հետևեք մեզ։

Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր հայ ընկերոջ (լուսանկար)

17:58, 20 հոկտեմբեր 2024
Իրանցի մարզիկը նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր հայ ընկերոջ (լուսանկար)

Իրանի Իսլամական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ  հոկտեմբերի 20-ին դեսպանություն  է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:

 

Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:

 

 

 

Վերլուծական