Հետևեք մեզ։

Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկարներ)

19:28, 20 հոկտեմբեր 2024
Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկարներ)

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտակայքում ավտոկռունկը թեքվել է և հենվել շենքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 2-րդ փողոցում ավտոկռունկը կողաշրջվել է և ընկել երկհարկանի շինության և արտաքին լուսավորության լարերի վրա, ինչի հետևանքով ձևախախտվել է շինության արտաքին պատը (մոտ 25 քմ) և փլուզվել մոտ 2 քմ հատված. տուժածներ չկան:

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

 

Կողաշրջված ավտոկռունկն ուղղվել է հատուկ տեխնիկայի միջոցով:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները