Հետևեք մեզ։

Սանահինի «Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է որոնվող քաղաքացու դին

10:28, 21 հոկտեմբեր 2024
Սանահինի «Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է որոնվող քաղաքացու դին

 

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել․ որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է Յ․Ռ․-ի (ծնված 1955 թ.) դին։

Փրկարարները քաղաքացու դին պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարարական, 2 ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի։

 

Վերլուծական