Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է Ֆեթուլլահ Գյուլենը

08:35, 21 հոկտեմբեր 2024
Կյանքից հեռացել է Ֆեթուլլահ Գյուլենը

Մահացել է FETÖ կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը։

CNN Turk-ը հաղորդում է, որ այս մասին սոցիալական ցանցի իր էջում կիսվել է FETÖ-ի առաջնորդի ազգական Էբուսելեմ Գյուլենը։

Նա մահացել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի հիվանդանոցում։

Թուրքիայի իշխանությունները նրան մեղադրում են 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
 
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակհազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները