ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։
Հարցը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Դրական եզրակացություն ստանալուց հետո կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Այն ստորագրվել էր 2024-ի օգոստոսի 31-ին։