Հոկտեմբերի 14-ից Երևանի Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաղորդել է Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Տիգրան Ավինյանը այս առնչությամբ նշել է, որ փաստացի բոլոր կայարաններն անցել են միասնական տոմսային համակարգի սպասարկմանը։