Եթե վերադառնամ Ռուսաստան, կառաջադրվեմ որպես նախագահի թեկնածու: Այս մասին BBC-ին տված ծավալուն հարցազրույցում նշել է Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան։
Հարցին՝ պատկերացնու՞մ է իրեն որպես քաղաքական գործիչ, ինչպիսին Ալեքսեյն էր, նա պատասխանել է․
«Այո: Ես ունեմ ինձ աջակցող շատ մարդիկ, և ես ուզում եմ աջակցել նրանց: Ալեքսեյի շատ կողմնակիցներ ստիպված եղան լքել Ռուսաստանը, բայց միլիոնավոր մարդիկ մնացին: Նրանք ապրում են մեծ ճնշումների և ռեպրեսիաների պայմաններում, բայց ինձ համար շատ կարևոր է նրանց հետ կապ պահպանել» ։
Իսկ թե տեսնու՞մ է իրեն որպես նախագահի թեկնածու, նա նշել է․ «Իմ նպատակն է մոտեցնել փոփոխությունները և հնարավոր փոփոխություններ կատարել երկրում։ Եթե վերադառնամ Ռուսաստան, կառաջադրվեմ որպես նախագահի թեկնածու»
Բայց քանի դեռ Վլադիմիր Պուտինը մնում է իշխանության ղեկին, Մոսկվա վերադառնալը «դժբախտաբար անհնար է», կարծում է Յուլիան։