Հետևեք մեզ։

Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան

11:42, 21 հոկտեմբեր 2024
Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի ՀՀ-ի հետ սահմանազատման կանոնակարգը. Մհեր Գրիգորյան

Կարծում եմ՝ սինքրոն է ընթանում, բայց ստարգրման տրամաբանությունը ենթադրում է, որ սինքրոն է լինելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով Բաքվում սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման ընթացքին։

 

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ Ադրբեջանը չի վավերացնի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չունեմ այդպիսի մտավախություն»։

 

Դիտարկմանը, որ չեն շարունակվում ապաշրջափակման հարցով եռակողմն հանձնաժողովի աշխատանքները և հարցին՝ ինչն է պատճառը, Մհեր Գրիգորյանը արձագաքնեց․ «Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև դա չլինի, դետալների շուրջ քննարկումները իմաստ չունեն»։