Ադրբեջանն է խաղաղության համաձայնագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքների նախաձեռնողը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերիի հետ հանդիպմանը։
Նա նշել է, թե Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։
Ալիևի կարծիքով՝ այն փաստը, որ Հայաստանը 70 օր հետո ուղարկել է իր վերջնական առաջարկները խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ, որոշակի հարցեր է առաջացնում գործընթացն առաջ տանելու Երևանի մտադրության վերաբերյալ։
«Մենք կշարունակենք վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացն առաջ մղելու համար»,- ասել է Ալիևը։