Հետևեք մեզ։

Սարգիս Գալստյանի պաշտպանները հերքում են նրա պարետ նշանակվելու մասին Թաթուլ Հակոբյանի հրապարակումը

13:23, 21 հոկտեմբեր 2024
Սարգիս Գալստյանի պաշտպանները հերքում են նրա պարետ նշանակվելու մասին Թաթուլ Հակոբյանի հրապարակումը

Hayastan.news-ը հրապարակել էր Սարգիս Գալստյանի վերաբերյալ լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակումը, այս առնչությամբ Սարգիս Գալստյանի պաշտպանները հանդես են եկել հերքմամբ։

 

Հերքումը հրապարակում ենք ստորև․

 

«Hayastan.news կայքի կողմից տեղեկանում ենք, որ Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Մամիկոնի Գալստյանը նշանակվել է Ստեփանակերտի պարետ։
Ի գիտություն. Սարգիս Գալստյանը ադրբեջանական կողմից որևէ առաջարկ չի ստացել և Ստեփանակերտի պարետ չի նշանակվել։ Նշված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։
Ավելին, համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարության` Ստեփանակերտ քաղաքի պարետ է նշանակվել  գեներալ-մայոր Սադար Սարֆարովը։ 

Լուրը դուրս է տրամաբանությունից նաև այն պատճառով, որ Սարգիս Գալստյանը  Արցախում զբաղված է եղել այնտեղ մնացած հայերի խնդիրներով։


Հայտնում ենք, որ առնվազն տարակուսած ենք լրատվական կենտրոնի նման լուրից, ինչն ամբողջությամբ ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև զրպարտություն է և առնվազն անբարեխիղճ լրագրողի անհասկանալի միտում։


Նշենք, որ Գալստյանը եղել է ԼՂ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը և Շուշիում գտնվող Ավան Շուշի պլազա հյուրանոցի նախկին տնօրենը»։

 

Hayastan.news-ի խմբագրությունը հայտնում է` հերքման տեքստում լրագրողին ուղղված մեղադրանքներն անհասկանալի են, քանզի այստեղ խմբագրության լրագրողն աշխատանք չի կատարել, այլ հրապարակվել է միայն Թաթուլ Հակոբյանի գրառումը` առանց որևէ մեկնաբանության։

 

 

Վերլուծական