Հետևեք մեզ։

Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Ոսկան Սարգսյան

14:17, 21 հոկտեմբեր 2024
Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը. Ոսկան Սարգսյան

Իշխանության կարգադրությամբ հանվել է Կիրանցին սիրո խոստովանություն գրառումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

 

«Հայաստանի տարբեր վայրերում տեղադրված են տվյալ բնակավայրի անգլերեն գրառումը, սրտի պատկեր, որը նշանակում է ՝ ես սիրում եմ այդ  բնակավայրը։ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղից մի  երիտասարդ (նրա անուն-ազգանունը հարկ չեմ համարում հրապարակել) նման երկու ցուցանակներ տեղադրել է Կիրանցում՝  սահման հանդիսացող պատի դիմաց ու Աչաջուր գյուղում։ Կիրանցի բնակիչներից տեղեկացա, որ սիրո խոստովանություն այդ կոնստրուկցիան իշխանության կարգադրությամբ հանվել է։  Այն տեղադրվել է  մոտ 15 օր առաջ, հանվել՝ անցած հինգշաբթի կամ ուրբաթ օրը ։

 

Պատճառաբանել են, որ այն անօրինական  է տեղադրված։ Հանվել է նաև Աչաջուր գյուղում տեղադրվածը։  Հարց ՝ Իջևան քաղաքում ՝ եկեղեցու պատի տակ տեղադրված  Նիկոլ Փաշինյան- քայլողի արձանն անօրինակա՞ն չէ տեղադրված, ինչո՞ւ դա չեք հանում, որ Կիրանցին  սիրո խոստովանությունն եք հանել՝ միգուցե Ադրբեջանի պահանջով, որպեսզի Ադրբեջանի տարածք դարձած տեղանքից  այդ գրառումը տեսանելի չլինի»,- գրել է նա։

Վերլուծական