Հակակոռուպցիոն դատարանի դիմաց՝ նախքան դատական նիստի մեկնարկը, լրագրողները փորձել եբ հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։
Հարցերին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է․
«Դավա՛յ, գնացե՛ք ստեղից, Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու մեջ։ Դո՛ւք էլ, ձեր դատախազությո՛ւնն էլ, գնա՛ ստեղից, զզվցրիք, արա՛», - ասաց Գասպարյանը։
Iravaban.net-ի լրագրողի փոխանցմամբ, նա մեկ անգամ էլ ձեռքով ուժեղ հարվածել է դատարանի մուտքի դռանը։ Դատական կարգադրիչի` զննում անցնելու վերաբերյալ դիտարկմանը Գասպարյանը նույնպես կոպիտ է արձագանքել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։