Հետևեք մեզ։

Ինքնավթար Աշտարակ-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է

14:50, 21 հոկտեմբեր 2024
Ինքնավթար Աշտարակ-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է

 

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում Երևանի բնակիչ, 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Շեվրոլե» մակնիշի մեքենայով դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով ինքը` ծայրահեղ ծանր վիճակում և հասակակից ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:


Առավոտյան հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է:


Կատարվում է նախաքննություն:

Վերլուծական