Հետևեք մեզ։

Ես գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված շարունակական առաջընթացից. Բայդեն

15:13, 21 հոկտեմբեր 2024
Ես գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված շարունակական առաջընթացից. Բայդեն

Ես գոհ եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված շարունակական առաջընթացից՝ խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը կծառայի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում։

 

«Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը կվերափոխի ողջ տարածաշրջանը և կծառայի ավելի մեծ առևտրի, ներդրումների և կապի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև»,- ասվում է նամակում։