Հետևեք մեզ։

Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

15:39, 21 հոկտեմբեր 2024
Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը և հեռանկարները։

 

Հանդիպման ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովը մյուս կողմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև Ստամբուլում կայացած վերջին հանդիպման մասին։