Հետևեք մեզ։

Այդ հատվածը սրբավայր է, խաչ է դրված, երևի մի խմած մարդ է եղել, մի նկար է թեքվել, մարդիկ այդպես տարածել են․ Արավուսի նախկին համայնքապետը հերքում է դիվերսիայի մասին լուրը

15:57, 21 հոկտեմբեր 2024
Այդ հատվածը սրբավայր է, խաչ է դրված, երևի մի խմած մարդ է եղել, մի նկար է թեքվել, մարդիկ այդպես տարածել են․ Արավուսի նախկին համայնքապետը հերքում է դիվերսիայի մասին լուրը

Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման դեպք չի եղել, համացանցում տարածված լուրերը սուտ են։ «Փաստինֆո»-ին ասել է Արավուս համայնքի նախկին համայնքապետ, Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

 

«Այդ հատվածը մեր ձորում է, սրբավայր է, խաչ է դրված, որտեղ մատաղ անելու սովորություն ունենք»,- ասել է Հովսեփյանն ու նշել, որ երևի այդտեղ մի խմած մարդ է եղել, մի նկար է թեքվել, մարդիկ գնացել են, հաց են կերել, մեկը տեսել է, որ նկարը թեքվել է ու այդպես տարածել են։

 

Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմի գործողություններին, ապա Հովսեփյանն ասել է, որ և՛ մեր կողմում, և՛ իրենց կողմում ինժեներական աշխատանքներ են կատարվում՝ պաշտպանական առումով։

Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել, թե Տեղ գյուղի կողմից ադրբեջանցիներ են մտել ՀՀ տարածք և ձորի սրբավայրում, իբր, գրություն էին թողել. «Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք և անել այն, ինչ ցանկանում ենք»։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվում։