Հետևեք մեզ։

Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթներին․ Զախարովա

14:11, 03 մայիս 2023
Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթներին․ Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ նշելով, որ դրան կանդրադառնա, երբ հանդիպումների ավարտից հետո կողմերը հանդես կգան հայտարարությամբ։

«Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթներին, որոնք ընդունվել են 2020 և 2022 թվականներին»,-ասել է Զախարովան։


Նա նշել է, որ Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից։


«
Հավանաբար հանդիպման արդյունքում հայտարարություն կարվի, կողմերը կարտահայտվեն, հնարավոր կլինի ձևավորել տեսակետ, ինչը իրավունք կտա մեկնաբանել, սակայն այդ մասին ավելի ուշ»,-ասել է Զախարովան։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, Զախարովան հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում, սակայն ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ։
 
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում են․ նրանք ինչպես երկկողմ, անպես էլ եռակողմ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ հանդիպումներ են ունեցել։ Հայտարարվել է, որ  Վաշինգտոնում հանդիպումները կշարունակվեն մի քանի օր։

Վերլուծական