Հետևեք մեզ։

Բերքաբերի 900 հա հողի հարցն ի՞նչ եղավ, ձեր ո՞ր ասածն է ճիշտ. Գառնիկ Դանիելյանը՝ Մհեր Գրիգորյանին

18:37, 21 հոկտեմբեր 2024
Բերքաբերի 900 հա հողի հարցն ի՞նչ եղավ, ձեր ո՞ր ասածն է ճիշտ. Գառնիկ Դանիելյանը՝ Մհեր Գրիգորյանին

Բերքաբերի 900 հա հողի հարցն ի՞նչ եղավ, ձեր ո՞ր ասածն է ճիշտ։  Այս մասին ԱԺ-ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ԱԺ-ում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին քննարկման ժամանակ։

 

«Ձեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին՝ Կիրանցում ավարտենք, Բերքաբերի հատվածում ենք սկսելու սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները ու լճից այն կողմ գտնվող 900 հա տարածքները ձեզ ենք տալու։ Հիմա ասում եք, որ պայմանավորվածություններ չունեք, թե որ հատվածից եք սկսելու սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Հիմա ձեր ո՞ր ասածին հավատանք։

 

Ձեր ասածներում հակասություններն այնքան շատ են, որ ո՛չ մենք ենք կարողանում կողմնորոշվել, ո՛չ էլ հանրությունը։ Միայն մի բանում կա հստակություն, Ադրբեջանն ինչ ուզում ստանում է, իսկ Հայաստանի ստանալիքը չի երևում։ Ո՞րն է Հայաստանի ստանալիքը»,-ասել է Դանիելյանը։