Հետևեք մեզ։

Օտարերկրացի կինը ներմուծում և իրացնում էր թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը

19:06, 21 հոկտեմբեր 2024
Օտարերկրացի կինը ներմուծում և իրացնում էր թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություն էր ստացվել օտարերկրացի կնոջ մասին, ով տարբեր տեսակի թմրամիջոցներ էր ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։

 

«ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների լայնածավալ ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց կնոջ ինքնությունը, ճշտվեց նաև բնակության վայրը»,- նշեց ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը։

 

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 27-ամյա կնոջ բնակության վայրում։
«Խուզարկության արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97 գրամ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց, ընդհանուր 74 փաթեթ՝ ընդհանուր 145 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը նախատեսված էր տարբեր վայրերում տեղադրելու համար»,- հայտնեց Դավիթ Պետրոսյանը։

 

27-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։ Նախաքննությունը շարունակվում է:

Վերլուծական