Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին կայցելի Ռուսաստան։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։
Նա նշել է, որ Էրդողանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Չելիքի խոսքով՝ Էրդողանի այցը կարևոր է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ այլ երկրների ղեկավարների հետ առաջիկա հանդիպումների տեսանկյունից: