Հետևեք մեզ։

Մեզ Ցեղասպանության մեջ մեղադրելն անհետևանք չէր մնա․ Էրդողանի խոսնակը մեկնաբանել է հայկական օդանավերի համար Թուրքիայի տարածքի փակումը

15:02, 03 մայիս 2023
Մեզ Ցեղասպանության մեջ մեղադրելն անհետևանք չէր մնա․ Էրդողանի խոսնակը մեկնաբանել է հայկական օդանավերի համար Թուրքիայի տարածքի փակումը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու որոշումը։

Նկատի ունենալով վերջերս Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի բացումը՝ Քալընն ասել է․  «Չէր կարելի սպասել, որ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող գործողությունը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան կմնա: Դա, իհարկե, հետևանքներ կունենա՝ ինչպես օրինակ օդային տարածքի փակումը»։

Ավելի վաղ այս մասին խոսել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ նշելով, որ երբ սկսում էին Հայաստանի հետ երկխոսությունը, Ցեղասպանության ճանաչման մասին խոսք չկար։ «Ոչ Հայաստանն էր մեզ ասում, որ ընդունեք, ոչ էլ մենք էինք ասում՝ հրաժարվեք»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել էր, որ Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանը կանգնեցնելով՝ Հայաստանը ցույց է տալիս իր դժգոհությունը։

Վերլուծական