Հետևեք մեզ։

Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար

20:20, 21 հոկտեմբեր 2024
Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
 
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը հայ-գանայական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:
 
 
Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Գանայի միջև հարաբերությունների զարգացման դինամիկան: Մտքեր են փոխանակվել մի շարք ոլորտներում փոխգործակցության աշխուժացման ուղղությամբ։

Վերլուծական