Հետևեք մեզ։

Մոլդովայում անցկացված ընտրությունների ցուցանիշներն ու դրանց փոփոխությունների դինամիկան շատ հարցեր են առաջացնում. Պեսկով

20:31, 21 հոկտեմբեր 2024
Մոլդովայում անցկացված ընտրությունների ցուցանիշներն ու դրանց փոփոխությունների դինամիկան շատ հարցեր են առաջացնում. Պեսկով

Մոլդովայի նախագահական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, ինչպես նաև քարոզարշավի պայմանները վկայում են գործող նախագահ Մայա Սանդուի որդեգրած կուրսի մեծ թվի հակառակորդների մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Պուտինի մամուլի խոսնակը նշել է, որ Մոլդովայում անցկացված անազատ ընտրարշավի պայմաններում, երբ ընդդիմադիր ուժերը, որոնց լրատվամիջոցներն ու ինտերնետ ռեսուրսները արգելափակվել էին, ընդդիմադիրներին հետապնդում, բանտ էին նետում, հարցաքննում, և վերջիններս զրկված էին ցանկացած քարոզչությամբ, ընտրական գործընթացով զբաղվելու հնարավորությունից, նույնիսկ նման անազատ ընտրարշավի պայմաններում գործող նախագահ Սանդուի գաղափարախոսության կողմնակիցները քիչ են։

 

Պեսկովն ընդգծել է, որ ցուցանիշներն ու դրանց փոփոխությունների դինամիկան շատ հարցեր են առաջացնում։

 

«Առաջին բանը, որ տեսնում ենք, իհարկե, դա, թերևս, մեխանիկական, անբացատրելի ձայների աճի տեմպերն են Սանդուի և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու հակված հանրաքվեի մասնակիցների օգտին։ Փաստորեն, ցանկացած դիտորդ, որը նվազագույնը հասկանում է քաղաքական գործընթացների էությունը, կարող է այդ անոմալիաները բացահայտել այս ձայների ավելացմամբ»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։