Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցով իշխանությունը դիմում է ՍԴ

20:43, 21 հոկտեմբեր 2024
Վրաստանի նախագահի իմփիչմենթի հարցով իշխանությունը դիմում է ՍԴ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցով դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան (ՍԴ):

 

Իշխող կուսակցությունը Վրաստանի նախագահին մեղադրում է Սահմանադրության 52-րդ հոդվածի «ա» ենթակետը խախտելու մեջ: Ըստ այդ ենթակետի՝ Վրաստանի նախագահը պետք է արտաքին հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններ իրականացնի կառավարության համաձայնությամբ:

 

Հետևաբար՝ «Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահ Զուրաբիշվիլին խատել է հենց այդ ենթակետը, և կառավարությունից թույլտվություն չի ստացել: