Հետևեք մեզ։

Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին

21:00, 21 հոկտեմբեր 2024
Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին

Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ  Իլիր Մետային (2017-2022)։

 

Ինչպես փոխանցում է RBK-ն, վկայակոչելով ալբանական NOA լրատվամիջոցին, այս մասին հայտարարել է Իլիր Մետայի փաստաբանը։

 

Փաստաբանի պարզաբանմամբ՝ նախկին նախագահը մեղադրվում են երեք հոդվածով՝ կոռուպցիայի, փողերի լվացման և չհայտարարագրելու համար։ 

 

Նա ձերբակալությունը  քաղաքական է որակել՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը հերքում է առաջադրված մեղադրանքը։