Հետևեք մեզ։

Մինչև հունվարի 1-ը Երևանի ավագանին սահմանելու է այն թիրախային խմբերը, որոնց ուղևորափոխադրման համար կլինեն որոշակի արտոնություններ

21:33, 21 հոկտեմբեր 2024
Մինչև հունվարի 1-ը Երևանի ավագանին սահմանելու է այն թիրախային խմբերը, որոնց ուղևորափոխադրման համար կլինեն որոշակի արտոնություններ

Մինչև հունվարի 1-ը Երևանի ավագանին որոշում է ընդունելու և կսահմանի այն թիրախային խմբերը, որոնց ուղևորափոխադրման համար կգործեն որոշակի արտոնություններ։

 

Այս մասին Փաստինֆո-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

«Ես հիմա կդժվարանամ ասել, թե որ թիրախային խմբերն են ներառված լինելու, գուցե մինչև 18 տարեկանների համար լինի առանձին վճարային համակարգ, կամ ուսանողների, թոշակառուների համար առանձին վճարային տարբերակներ։ Ամեն դեպքում՝ ավագանու առաջիկա նիստերից մեկի ընթացքում վերջնական որոշում կկայացվի, որպեսզի քաղաքացին մինչև հունվարի 1-ը հասկանա, թե ինչ վճարային համակարգից է օգտվելու։ Մարդիկ նաև կհասկանան այդ ընթացքում որ տարբերակն է իրենց համար առավել հարմար՝ օգտվել ամսական փաթեթների՞ց, թե՞ տարեկանը վերցնել, կամ եթե մարդը ամսվա ընթացքում ավելի քիչ է օգտվում, որ վճարային տարբերակից օգտվի»։

 

Հարցին, թե արդյոք հաշվարկել են ռիսկերը, թե Երևանում տրանսպորտային փոխադրման արժեքը փոխվելու դեպքում ինչպես է դա ազդելու Երևանից մարզեր ուղևորափոխադրումների վարձավճարների վրա՝ Կոստանյանն ասաց, որ կդժվարանա պատասխանել հարցին, թե ինչ եղանակով և ով է որոշում մարզային ուղևորախադրումների արժեքը։

Վերլուծական