Հետևեք մեզ։

Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից

21:48, 21 հոկտեմբեր 2024
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել փոսորակից
Հոկտեմբերի 21-ին, ժամը 19:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այծեմնիկ Որարտուի փողոցի թիվ 62 հասցեում բեռնատար ավտոմեքենան ընկել է փոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
 
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Գ․) բեռնաթափման ժամանակ հայտնվել է փոսորակի մեջ (մոտ 1 մ)։
Փրկարարները քարշակման միջոցով բեռնատարը դուրս են բերել փոսորակից։

Վերլուծական