Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է շտապօգնության չորս աշխատակից, հինգը վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարության շտապօգնության կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախավորել են շտապօգնության երեք մեքենա։
«Առողջապահության նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը դադարեցնել ռազմական հանցագործությունների այս սարսափելի շարքը», - ասվում է հայտարարության մեջ։