Հետևեք մեզ։

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. հրդեհներ են բռնկվել

22:34, 21 հոկտեմբեր 2024
Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. հրդեհներ են բռնկվել

Իսրայելական զինուժը նոր հարձակումներ է արձանագրել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ՝ լիբանանյան տարածքից։

 

Ընդհանուր առմամբ մոտ 30 արկ է արձակվել Վերին և Արևմտյան Գալիլեայի, ինչպես նաև Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքների հարավային շրջանների ուղղությամբ։

 

Հրթիռների մի մասը որսացել են։ Որոշ տեղերում արձանագրվել է արկերի անկում, որոնք հանգեցրել են հրդեհների։

 

«Իսրայելական հրշեջ-փրկարարական ծառայություններն աշխատում են հարձակման հետևանքով տարածքում բռնկված բազմաթիվ հրդեհների մարման ուղղությամբ»,- հայտնել է ԶՈւ մամուլի ծառայությունը։

Վերլուծական