Հետևեք մեզ։

Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:39, 21 հոկտեմբեր 2024
Երևանում հայտնի «Ակվարիում» ռեստորանային համալիրի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան թաղամասի «Ակվարիում» ռեստորանային համալիրի մոտ տղամարդու դի կա:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանում հաշվառված, առանց մշտական բնակության վայրի բնակիչ 64-ամյա Մյասնիկ Ա.-ի դին:Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Դեպքի փաստով Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Վերլուծական