Հետևեք մեզ։

Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում. 168.am

23:53, 21 հոկտեմբեր 2024
Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում. 168.am

168.am. Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերթական ռիլն է հրապարակել, այս անգամ արդեն՝ «հասարակական կարծիք ձևավորողների» հետ:

 

«Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետո այսօր քննարկում էինք հետևյալ հարցը՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ 1 տրենդը: Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»,- մասնավորապես գրել էր Աննա Հակոբյանը՝ կցելով հրապարակված տեսանյութին:


Իրենց ստատուսներով «փրկչին» սատարողներ, ադրբեջանական թեզերի մոլի քարոզիչ Ռոման Բաղդասարյան, ով սովորություն ունի իրեն հարցեր ուղղող մարդկանցից փախչել ու թաքնվել, ասենք, առաջին իսկ պատահած դպրոցի զուգարանում, իրենց մերձավոր օլիգարխի անվան հետ կապվող լրատվամիջոցում աշխատող հաղորդավարուհի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, ում ՔՊ-ի տարածքային կազմակերպություններից մեկն առաջարկել է դառնալ արդարադատության նախարար, ինքն էլ դեռ մտածում է, մոլի հակառուս Հովսեփ Խուրշուդյան, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Սեդա Սաֆարյանի եղբայր Ստյոպա Սաֆարյան, մի ներկայացուցիչ նիկոլամերձ «քաղգործիչ» Լևոն Շիրինյանի կուսակցությունից, նորահայտ նիկոլական «քաղաքագետ» Հարություն Մկրտչյան, լրագրող Անի Գևորգյանի վրա հարձակված, «գոհ եղի, որ ոտերիս տակ չեմ գցում» ասած, դատարանում պարտված Դիանա Մարտիրոսյան, ով չի կատարում դատարանի որոշումն ու ներողություն չի խնդրում, որովհետև փաստորեն ունի Աննա Հակոբյանի բարձր հովանավորությունը: