Հետևեք մեզ։

Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

00:01, 22 հոկտեմբեր 2024
Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Վերլուծական