Հետևեք մեզ։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 2 ներկայացուցիչ կպայքարի Մ23 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալի համար

10:11, 22 հոկտեմբեր 2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 2 ներկայացուցիչ կպայքարի Մ23 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալի համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ` Հայկ Խլոյանը և Շանթ Խաչատրյանը կպայքարեն մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը կմրցի վրացի Գիորգի Չխիկվաձեի հետ: Այդ գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 22-ին: Ոսկե մեդալի համար կգոտեմարտի նաև 97 կգ քաշային Հայկ Խլոյանը: 

Բրոնզե մեդալի համար կպայքարեն Սահակ Հովհաննիսյանը և Սուրեն Աղաջանյանը: