Հետևեք մեզ։

Կրկին փորձիր. ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ. «Հրապարակ»

10:15, 22 հոկտեմբեր 2024
Կրկին փորձիր. ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու։ Անցած շաբաթ կուսակցական հավաքը հետաձգվեց, եւ իշխող թիմն այդպես էլ չընտրեց արդարադատության նախարարի թեկնածու․ այսօր անդրադառնալու են հետաձգված հարցին։

 

Երեկ ՔՊ-ում խոսում էին, որ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել: Դա նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջեւ:

 

Ի դեպ, Խաչատրյանին առաջադրել են մի խումբ պատգամավորներ եւ Սյունիքի տարածքային խորհուրդը, այդ թվում` Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, իսկ Սիրունյանին` Նոր Նորքի ՔՊ տարածքային խորհուրդը՝ Արմեն Կոտոլյանի առաջարկով, որը 2018թ. սեպտեմբերից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է: 

 

Չի բացառվում, որ այսօր էլ վարչությունը թեկնածու չընտրի, ինչպես նախորդ անգամ մերժեց Արփի Դավոյանին, քանի որ առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, իսկ եթե մոռանանք այս թատրոնի մասին, պետք է արձանագրենք, որ ՔՊ-ում մեկ մարդ է որոշում կայացնում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: