Հետևեք մեզ։

Ով է խորհուրդ տվել այն հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը Ղարաբաղում գործողության տակ ուներ 3-4 ՄԱԿ բանաձև․ Գեղամ Մանուկյանը ՝ Ալեն Սիմոնյանին

10:21, 22 հոկտեմբեր 2024
Ով է խորհուրդ տվել այն հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը Ղարաբաղում գործողության տակ ուներ 3-4 ՄԱԿ բանաձև․ Գեղամ Մանուկյանը ՝ Ալեն Սիմոնյանին

Հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև, ով է ձեզ խորհուրդ տվել։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով Ալեն Սիմոնյանին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

 

«Մտածում էի՝ ախր մեր ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը փորձառու դիվանագետ է, դժվար այդպիսի թեզ խորհուրդ տար ձեզ։ Ի վերջո այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ուներ, քանի որ ՄԱԿ-ի բանաձևեր ուներ, ով է խորհուրդ տվել ձեզ»,- ասաց նա։

 

Մանուկյանի հարցին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Երբ չէիք ճանաչում Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում և ընդունում և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ինչ էիք անում։ Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին»։

 

Ըստ Սիմոնյանի՝ իր ասածում որևէ նոր բան չկա։