Հետևեք մեզ։

Եթե սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը վատ բան է Հայաստանի համար, ինչի՞ պիտի Ադրբեջանը չվավերացնի այն․ Ռուբեն Ռուբինյան

11:05, 22 հոկտեմբեր 2024
Եթե սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը վատ բան է Հայաստանի համար, ինչի՞ պիտի Ադրբեջանը չվավերացնի այն․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում նշել է, թե եթե անգամ Ադրբեջանը չվավերացնի Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը, ապա դրանում ռիսկ չկա։


«Ասում եք` «բա որ Ադրբեջանը չվավերացնի», է, չվավերացնի, թող չվավերացնի, չի վավերացնի` ուժի մեջ  չի մտնի սա, ի՞նչն է խնդիրը։


Դուք պնդում եք, որ սա վատ բան է Հայաստանի համար, այս կանոնակարգը վտանգի տակ է դնում Հայաստանը։ Հիմա եթե տենց վատ բան է մեր համար, ինչի պիտի չվավերացնի Ադրբեջանը։ Որ ասում եք՝ վերապահումներով վավերացրեք․ երկկողմ համաձայնության մեջ վերապահումը որն ա՞։ Կրկին գլխավոր միտքը այն է, որ դուք զայրացած բան եք ասում որպես տիեզերական ճշմարտություն, բայց պարզ չի՝ ձեր ասածի տակի մտքը որն է։ Հարց եմ տալիս՝ հիմա մենք վավերացրեցինք, ասենք թե, Ադրբեջանը չվավերացրեց, դրա ռիսկը ո՞րն է»,- նշել է Ռուբինյանը։