Հետևեք մեզ։

Բաքվի հետ պայմանավորվածություն կա՝ սահմանազատվող հատվածի վերաբերյալ չխոսել, եթե չենք պայմանավորվել․ զգայուն գործընթաց է․ Մհեր Գրիգորյան

11:14, 22 հոկտեմբեր 2024
Բաքվի հետ պայմանավորվածություն կա՝ սահմանազատվող հատվածի վերաբերյալ չխոսել, եթե չենք պայմանավորվել․ զգայուն գործընթաց է․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանական կողմի հետ ունենք պայմանավորվածություն՝ սահմանազատվող հատվածի այս կամ այն հատվածի վերաբերյալ մեկնաբանություն չտանք, եթե միասին չենք քննարկել և չենք հրապարակել կողմերի դիրքորոշումները։ Այս մասին ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով հաջորդիվ սահմանազատման ենթքակա հատվածների վերաբերյալ տրամադրվող տեղեկատվության մասին:

 

«Պայմանավորվել ենք, որ հանրային խոսքում մամլո հաղորդագրությունները սահմանազատման վերաբերյալ դետալների քննարկումների արդյունքների մասով սահմանափակված լինեն։ Գիտեք՝ ինչ զգայուն գործընթաց է։ Այս իմաստով այսքանով սահմանափակվեմ, բայց այլ ձևաչափով կարող ենք քննարկել»,- ասաց Գրիգորյանը։

 

Փոխվարչապետի կարծիքով՝ սա զգայուն գործընթաց է նաև ադրբեջանական կողմի համար։