Այս գիշեր Կիևը փորձել է անօդաչուներով հարվածներ հասցնել Կրեմլին․ այս մասին հայտնում են ՌԴ նախագահի աշխատակազմից։
«Անօդաչու երկու սարքերի թիրախում եղել է Կրեմլը։ Զինվորականների և հատուկ ծառայությունների ձեռնարկած գործողությունների շնորհիվ՝ սարքերը շարքից դուրս են բերվել»,-ասվել է հրապարակման տեքստում։
Նշվում է, որ հատուկ ծառայությունները ռադիոտեղորոշիչ պայքարի համար գործածվող սարքեր են օգտագործել։
ՌԴ ն ախագահը չի տուժել, նրա աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ չեն եղել։ Անօդաչու սարքերի կտորներն ընկել են Կրեմլի տարածքում, սակայն տուժածներ չկան։