Այսօրվա մեր գործընթացով վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են Ալմաթիի դրույթները, ըստ որոնց՝ հստակեցված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գործող սահմանը և սահմանազատման տրամաբանությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման վերաբերյալ կանոնակարգի մասին։
«Այսպիսով, մենք այսօր ևս մեկ անգամ ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության և ինքնիշխանության ևս մեկ անկյունաքար ենք դնելու։ Սա հեշտ ճանապարհ չէ, սա զոհողությունների ճանապարհ է, բայց և սա հաղթանակի ճանապարհ է», նշել է Արշակյանը։