Հետևեք մեզ։

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

11:38, 22 հոկտեմբեր 2024
Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

 

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ազգային ժողովի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Բաղդասարյանը և ընտանիքի անդամներից ևս 2-ը հրավիրվել են դատախազություն։ 

 

«Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- նշված է Azdarar.am-ում հրապարակված հայտարարության մեջ։

 

Նույն վարույթի շրջանակներում դատախազություն են հրավիրվել նաև Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահան Բաղդասարյանը, և հայրը` Վահան Բաղդասարյանը։ 

Վերլուծական