Չճանաչված Արցախում Աղդամում նռներով․․․ ՄԱԿ-ի բանաձևերը չեն վերաբերվել Արցախի կարգավիճակին, հրադադարի հաստատմանն են վերաբերվել, ՄԱԿ-ի բանաձևերը Ադրբեջանին որևէ նույնիսկ աննշան իրավական հիմք չեն տվել Արցախի վրա հարձակվելու և օկուպացիայի համար։ Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Ալեն Սիմոնյանին այն հարցով, որ վերջինս նշել էր, թե Արցախում Ադրբեջանի գործողությունների տակ կար ՄԱԿ-ի 3-4 բանաձև։
«Դուք ուզում եք՝ մենք զբաղվենք ՄԱԿ-ի բանաձևի քննարկմամբ։ Ես հասկանում եմ, որ կարելի է ինչ-որ մի բառից կախվել և այդ բառի շուրջ հարց ու թեզ կառուցել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը, որի մասին խոսում ենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան Գեղամ Մանուկյանի դիտարկումներին։