Հետևեք մեզ։

Հայ-թուրքական արձանագրություններն էլ մտան ԱԺ, բայց չվավերացվեցին. Արմեն Ռուստամյանի հիշեցումը՝ իշխանականներին

12:39, 22 հոկտեմբեր 2024
Հայ-թուրքական արձանագրություններն էլ մտան ԱԺ, բայց չվավերացվեցին. Արմեն Ռուստամյանի հիշեցումը՝ իշխանականներին

Հայ-թուրքական արձանագրություններն էլ մտան ԱԺ, բայց չվավերացվեցին. Արմեն Ռուստամյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին

ԱԺ-ն սկսել է սահմանազատման կանոնակարգի վավերացման գործընթաց այն պայմաններում, երբ Ադրբեջանում համընթաց գործընթաց չկա։ Այս մասն ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։


Նա հիշեցրեց, որ եղել են նախադեպեր, երբ ստորագրված փաստաթուղթը մտել է ԱԺ և չի վավերացվել։


«2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունները նախաստորագրվել են, ստորագրվել են, շատ մեծ շուքով, հետո մտան ԱԺ, սակայն չվավերացվեցին ո՛չ ՀՀ–ում, ո՛չ էլ Թուրքիայի խորհրդարանում։ Սա ի՞նչ է, ստորագրվել է, ուրեմն անպայման պետք է վավերացվի։ Եթե դուք հասնեք նրան, որ ծանուցումով պետք է ապահովեք չիրականացումը, փոխանցելով ապահովեք, ստացվում է, որ մենք մեր ներպետական ողջ ընթացակարգով վավերացնում ենք, մեր մոտ դա ստանում է ներքին օրենսդրական ուժ և ի՞նչ է դառնում, այլևս ոչինչ է սա, ուրեմն պետք է զրոյից սկսել։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա վավերացնում»,- ասաց Ռուստամյանը։