Հետևեք մեզ։

ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել 1-ին փուլում միասնական քննություններ հանձնած դիմորդների համար

16:00, 03 մայիս 2023
ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել 1-ին փուլում միասնական քննություններ հանձնած դիմորդների համար

Այն դիմորդները, որոնք հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) հայտագրել և հանձնել են միասնական քննություններ, իսկ հայտագրման 2-րդ փուլում չեն հայտագրել նախընտրած բուհը և մասնագիտությունը, ապա մինչև մայիսի 10-ը dimord.am կայքում պետք է հայտագրեն նաև բուհը, մասնագիտությունը և հանձնած կամ հանձնելիք քննությունները։

Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: