Հետևեք մեզ։

Եթե ՍԴ որոշ որոշումներ չլինեին, հարց է՝ ով և ինչ կարգավիճակով էր գտնվելու այս դահլիճում․ դատական ակտը պետք է կատարվի առանց որևէ բայց-ի և եթե-ի․ Վլադիմիր Վարդանյան

15:39, 22 հոկտեմբեր 2024
Եթե ՍԴ որոշ որոշումներ չլինեին, հարց է՝ ով և ինչ կարգավիճակով էր գտնվելու այս դահլիճում․ դատական ակտը պետք է կատարվի առանց որևէ բայց-ի և եթե-ի․ Վլադիմիր Վարդանյան

Չեմ հասկանում՝ ինչպես է կարելի անընդհատ անդրադառնալ ՍԴ-ին այն պարագայում, երբ ՍԴ-ն ինչ-որ որոշում է կայացրել և այն ընդդիմադիրների սրտով չէ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

 

«Հավատացնում եմ՝ եղել են ՍԴ-ի կողմից կայացված որոշումներ, որ իմ սրտով չի եղել, քաղաքական մեծամասնության սրտով չի եղել։ Բայց կա մի կանոն, որը պետք է բոլորիս համար դառնա գործունեության հիմք․ ուժի մեջ գտնվող դատական ակտը չի կարող վիճարկվել և այն պետք է կատարվի առանց որևէ բայց-ի և առանց որևէ եթե-ի։ Հիմա երբ Սահմանադրական դատարանը մի որոշում էր կայացնում, որը, ըստ մեր ընդդիմադիր գործընկերների, համապատասխանում է իրենց շահերին, դա լավ Սահմանադրական դատարան է, իսկ երբ նույն կազմով կայացնում է այլ որոշում, որը հոգեհարազատ չէ մեր ընդդիմադիր գործընկերներին, ապա դա վատ ՍԴ է։ Նման արտահայտություններ անելն անթույլատրելի է, էլ չեմ ասում, որ եթե ՍԴ որոշ որոշումներ չլինեին, հարց է՝ ով և ինչ կարգավիճակով էր գտնվելու այս դահլիճում»,- ասել է Վարդանյանը։