ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համաձայն է, որ ընդդիմության փողոցային պայքարը նպատակին չի ծառայել:
«Ճի՛շտ է, փողոցային պայքարը որոշակի դրական արդյունքներ տվել է, բայց նպատակին, որ չի ծառայել, պատճառը ո՞րն է։ Ասել ենք՝ կուզեք մենք մի կողմ քաշվենք, խնդիր չկա, եկեք, առաջնորդեք, բոլորին ենք ասել, ովքեր չեն կիսում այս իշխանության տեսակետը, գտնվում են ընդդիմադիր դիրքերում:
Հեշտ է քննադատելը, բայց որ գալիս է կոնկրետ գործ անելու պահը, սկսում է ամեն մեկն, իր նեղ կարգավիճակից ելնելով, մեղադրել նախկիններին: Ինչո՞վ են մեզ քննադատողները տարբերվում գործող իշխանություններից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է երերում: Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել համազգային համախմբման միջոցով», – նշել է Արծվիկ Մինասյանը: