Բաքվի Սաբունչու շրջանում ջրհեղեղի հետևանքով երկու մարդ է խեղդվել։ Նրանցից մեկի դին ջրից դուրս են բերել տեղի ԱԻՆ աշխատակիցները։ Մյուս անձի որոնումները շարունակվում են։
Նշվում է, որ այդ անձինք եղել են ջրի տակ հայտնված մեքենաներից մեկի մեջ։ Ներկայումս տարածքի ջրառի աշխատանքները շարունակվում են։